«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը

ԷկոԼուր

Ս.թ. փետրվարի 17-ին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն պահանջում է նախարարությունից անվավեր ճանաչել 2019 թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ 711-Ա հրամանը, որով դադարեցվել է ընկերության՝ Վայոց Ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար տրված ընդերքօգտագործման իրավունքը:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Արթուր Ռաֆաելի Ավագյանին: Դեռ հայտնի չէ, այն վարույթ կընդունվի, թե՝ ոչ:

Նշենք, որ 2018 թ-ի նոյեմբերից ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։

Չնայած սրան, մինչ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը Ազատեկի հանքավայրի շահագործման համար «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն երկու անգամ փորձեց ստանալ տեղացիների համաձայնությունը, սակայն մերժվեց:

Ներկայում հանքավայրը շահագործելու հավակնություններ ունի նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Հունվարին տեղի ունեցած լսումների ժամանակ ազդակիր Զառիթափ համայնքը մերժեց այս ընկերությանը, իսկ փետրվարին Ազատեկ բնակավայրում անցկացված խնդրահարույց լսումները հասարակությունը պահանջում է անվավեր ճանաչել:

 

12:08 Փետրվար 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news