

ԷկոԼուր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ պատրաստել է «Ոսկու գինը» տեսանյութը, որում պատանիներն ազդարարման միջոցով նպաստում են տեղական իշխանության հետ ոսկու հանք շահագործող ընկերության կոռուպցիոն գործարքի բացահայտմանը:
Տեսանյութի նպատակն է դպրոցականների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը:
Նշենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թ-ի հունիսին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը և հանքարդյունաբերության ոլորտում թույլ տրված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին:
Մարտ 27, 2020 at 18:12