Քաղաքացիները թույլ չտվեցին Փամբակում Քարաբերդի ոսկու հանքավայրի ծրագրի ընդլայնման վերաբերյալ լսումներ անցկացվեն

Քաղաքացիները թույլ չտվեցին Փամբակում Քարաբերդի ոսկու հանքավայրի ծրագրի ընդլայնման վերաբերյալ լսումներ անցկացվեն

Փամբակի համայնքապետարանում 2022թ. նոյեմբերի 4-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ նախատեսված հանրային լսումները չկայացան: Հանքավայրին ազդակիր գյուղերի բնակիչներն ու բնապահպանները դեմ արտահայտվեցին ընկերության գործունեությանը՝ փակելով համայնքապետարանի մուտքն ու թույլ չտալով ընկերության ներկայացուցիչներին մուտք գործել շենք: 

Համայնքապետարանում կազմվեց համապատասխան արձանագրություն հանրային լսումների չկայացման վերաբերյալ: «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումների արդյունքների մասին հայտարարված հանրային լսումը չկայացավ, քանի որ բնակիչները թույլ չտվեցին նախաձեռնողներին մտնել հանրային լսում անցկացնելու համար նախատեսված դահլիճ և դեմ էին վերոգրյալ նախագծին»,- նշված է արձանագրության մեջ:

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր էր «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ անցկացնել:

Ընկերությունը դեռևս 2012թ.ից սկսած որոշակի ընդմիջումներով շահագործել է Քարաբերդի ոսկու հանքավայրը: 



Նոյեմբեր 04, 2022 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր