

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում: Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն: Ըստ հաղորդագրության՝ իրականացված ստուգումները նախորդող 2020 (21 ստուգում) և 2021 (66 ստուգում) թվականների համեմատ աճել են համապատասխանաբար՝ 285.7 և 22.7 %-ով:
Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:
Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366, համեմատական աճ՝ 2021թ-21.8%): Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%):

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021թ-15․770․000 դրամ, 2020թ-2․200․000 դրամ, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)
Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021թ-166․759․721 դրամ, 2020թ-39․722․119 դրամ, համեմատական աճ՝ 2021թ-19․5%, 2020թ-401․7%)։

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:
Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Փետրվար 02, 2023 at 12:37
