

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները թույլ չեն տալիս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել Մեղրիի համայնքապետարան` անցկացնելու հանրային լսումներ Լիճքի պղնձի հանքի շահագործման վերաբերյալ: Նշենք, որ ապրիլի 5-ին Մեղրիի համայնքապետարանում նշանակված է ԶՊՄԿ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի առաջին քննարկումը։
Բնակիչները բարձրաձայնում են սոցիալական ու բնապահպանական խնդիրների մասին:
Մանրամասները դիտեք Meghri News-ի տեսանյութում:
Ապրիլ 05, 2023 at 10:18