ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ընտրակարգի վերանայման և ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման մասին․ հայտարարություն

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ընտրակարգի վերանայման և ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման մասին․ հայտարարություն

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող գլոբալ նախաձեռնություն է, որին անդամակցում են մոտ 60 երկրներ։ ԱՃԹՆ-ի նպատակը բնական պաշարների թափանցիկ և հաշվետվողական համակարգերի ստեղծումն է և հանրային երկխոսության կայացումը՝ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմաշահառու խմբի (ԲՇԽ) միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱՃԹՆ-ին 2017 թվականի մարտից։

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը նախատեսված է ներառելու հինգ անդամ և հինգ այլընտրանքային անդամ, որոնց շարքերում մեկական տեղ նախատեսված է գիտական համայնքի և մարզային հասարակական կառույցների ներկայացուցիչների համար։

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը հրավիրում է ԱՃԹՆ հարցերով շահագրգիռ հասարակական կառույցների ժողով՝ ներկայացնելու ԱՃԹՆ շրջանակում վերջին երկու տարիներին կատարված աշխատանքները և քննարկելու խմբակցության ընտրակարգը, որին հետագայում կհաջորդի խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպումը՝ թափուր տեղերը համալրելու նպատակով։

ԱՃԹՆ հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ժողովը կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 15:00-17:00-ը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ գրասենյակում։

ժողովին մասնակցել ցանկացողներն իրենց մասնակցությունը կարող են հաստատել հղումով մինչև ս․թ․ հոկտեմբերի 17-ը։

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ անդամներ՝

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Օլեգ Դուլգարյան,  «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ

Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ

Անահիտ Սիմոնյան, «Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Սեպտեմբեր 23, 2024 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր