


Հայ-չեխական քաղհասարակության փորձի փոխանակման շրջանակում չեխական «Առնիկա» կազմակերպության ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Մոնիկա Երիցյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ու հաղորդակցության պատասխանատու Ջուլիա Ամիրաղյանն այցելեցին Չեխիայի Հանրապետության Լիտվինով քաղաք։

Այս քաղաքը ժամանակին եղել է արգելավայր, սակայն ածուխի արդյունաբերության զարգացումից հետո շրջակա միջավայրն աղտոտվել է, քաղաքը կորցրել է իր հեղինակությունն ու գրավչությունը։ Երբ արդյունաբերությունն անցել է նոր տեխնոլոգիաների կիրառմանը, կրճատվել են շատ աշխատատեղեր, սկսվել է արտագաղթ։

Այսօր տեղի ակտիվ բնակիչները փորձում են ապահովել քաղաքի համար այլընտրանքային զարգացում և կանաչ տրանսֆորմացիա։ Լիտվինովի «Լիբուշե» կենտրոնում հայաստանյան ՀԿ-երին քաղաքի պատմությունը և կանաչ հեռանկարները ներկայացրեց կենտրոնի համակարգող Պետր Գլոբոչնիկը։ Նշվեց քաղհասարակության դերը պետությունների կայուն զարգացման գործում։ Շեշտվեց հայ-չեխական քաղհասարակության համագործակցության կարևորությունը շրջակա միջավայի պահպանման և մարդու իրավունքների պաշպանության գործում։
Հոկտեմբեր 14, 2024 at 11:27
