Հայտարարություն  ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների մասին

Հայտարարություն  ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների մասին

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարում է ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, հերթական ընտրությունների մասին, որոնք նշանակված են 2025 թվականի դեկտեմբերի 26-ին։

Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «Հայաստանի հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման կարգ»-ի (նոր խմբագրությամբ) և 2025 թվականի նոյեմբերի 7-ի ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի:

Ընտրությանը մասնակցելու համար անրաժեշտ է Կարգի 15 և 16 կետերի համաձայն լրացնել Ձևանմուշ 1-ը (word, pdf) և մինչև նոյեմբերի 23-ը ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Քվեարկության մասնակից»։

Թեկնածու առաջադրելու համար/այդ թվում մարզային/ անհրաժեշտ է Կարգի 15, 17-18, 21-24 և 27 կետերի համաձայն լրացնել Ձևանմուշ 2-ը (word, pdf) և Ձևանմուշ 3-ը (word, pdf)  և մինչև դեկտեմբերի 3-ը ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում»։

Գիտակրթական համայնքի ներկայացուցիչների համար լրացնել, Կարգի 20-րդ կետի համաձայն, Ձևանմուշ 4-ը (word, pdf), Ձևանմուշ 3-ը (word, pdf) և մինչև դեկտեմբերի 3-ը ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում-գիտակրթական»։

Ընտրությունը կանցկացվի 2025 թ. դեկտեմբերի 26-ին: Ընտրության տեղի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի ընտրության օրվանից առնվազն 5 օր առաջ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 558 678 հեռախոսահամարով:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրական հանձնաժողով

Նախագահ՝ Հասմիկ Ասլանյան

Անդամներ՝ Արփինե Խաչատրյան, Սիլվա Այվազյան, Շավարշ Մարգարյան, Նարեկ Սիմոնյան

13 նոյեմբերի 2025թ.

Նոյեմբեր 17, 2025 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր