

«ԷկոԼուր»
www.ecolur.org տեղեկատվական կայքը դարձավ էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցույթի մրցանակակիր`ստանալով առաջին կարգի մրցանակ: Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի եվ Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցել էին 377 նախագծեր, որոնցից 8-ը ստացան գլխավոր մրցանակ, 8-ը՝ առաջին կարգի մրցանակ:
www.ecolur.org տեղեկատվական կայքը պրոֆեսիոնալ տեղեկատվական դաշտ է՝ ժամանակակից տեխնիկական սպասարկման ապահովմամբ, որտեղ շահագրգիռ բոլոր կողմերը հնարավորություն ունեն փոխանակելու էկոլոգիական տեղեկատվություն:
www.ecolur.org կայքում լուսաբանվում են Հայաստանի էկոլոգիական անվտանգության հարցերը, անցկացվում են տեղեկատվական կամպանիաներ՝ «S.O.S.՝ էկոլոգիական ահազանգ»: Էկոլոգիական «թեժ» կետերն ուրույն դոսյե են հիշեցնում, որտեղ ներկայացված են տեղեկատվական նյութեր, ֆոտոռեպորտաժներ, պաշտոնական կառույցների կողմից վարվող էկոլոգիական քաղաքականություն, անկախ փորձագիտական գնահատականներ, օրենսդրություն:
Ներկայումս ուշադրության կենտրոնում են «Սեվան», «Լեռնահանքային արդյունաբերություն», «Հատուկ պահպանվող տարածքներ» եվ «Միջուկային էներգետիկա» «թեժ» կետերը:
Հունվար 12, 2009
