ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՋՐԻՑ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆԸ

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՋՐԻՑ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆԸ

ԷկոԼուր

Հրազդանի հանքավայրի շահագործման արդյունքում ջրից կարող է զրկվել ոչ միայն Հրազդանը, այլ նաեւ Երեւանը: Խմելու ջրի աղբյուրները գտնվում են 600-700 մ հեռավորության վրա Հրազդանի երկաթահանքից, որը չինական «Fortune Oil» ընկերությունը մտադիր է շահագործել բաց եղանակով: «Այդ աղբյուրները Երեւանին տալիս են  30-40% խմելու ջուր: Կամ մենք կզրկվենք խմելու ջրից, կամ այն աղտոտված  կլինի տոքսիկ մետաղներով»,- կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Օրերս Հայաստանյան տեխնոլոգիական ակադեմիայի կազմակերպած Հրազդանի հանքավայրի բաց եղանակով շահագործման քննարկման ժամանակ բացասական գնահատական տրվեց նոր հանքավայրերի յուրացման հեռանկարներին:  «10 տարի անց ամեն ինչ կսպառվի: Ապա ի՞նչ ենք մենք թողնելու մեր սերունդներին,- ասաց ակադեմիայի անդամ Գագիկ Ղազարյանը,- մենք անընդհատ լսում ենք, որ հարկավոր է զարգացնել ինովացիոն տեխնոլոգիաները, բայց տեսնում ենք, որ այդ ուղին ինովացիոն տեխնոլոգիաների հետ ոչ մի ընդհանրություն չունի»:

Ապրիլ 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր