ԼԱԼՎԱՐԻՏՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ

«Հրապարակ»

Մեր թերթի «Թալան՝ Խոսրով Հարությունյանի հովանու տակ» հրապարակման մեջ անդրադարձել էինք Ալավերդուց ոչ հեռու գտնվող եզակի հանքաքարի՝ լալվարիտի ապօրինի պայթյունահանման եւ շրջանցիկ ճանապարհներով Վրաստան ու Ադրբեջան արտահանելու խնդրին: Նյութին արձագանքեց լալվարիտ հանքաքարի խոշոր արդյունահանող «Կարմինառ» ընկերության տնօրեն Կարեն Եսայանը: Նա վստահեցնում էր, որ լալվարիտն ամենեւին էլ յուրօրինակ քար չէ, «տուֆից քիչ է տարբերվում», որ այն պահանջված չէ եւրոպական երկրներում: Ինչ վերաբերում է պայթեցումներին, ապա դրանք արգելված են օրենքով, եւ ինքը գործում է միայն օրենքի շրջանակներում: Մեր հետաքննությունն այս թեմայով կարդացեք հաջորդ համարում:

Հունիս 19, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր