Թռչկանի պաշտպանները միացան Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված S.O.S Հրազդան հասարակական կամպանիային (լուսանկարներ)

Թռչկանի պաշտպանները միացան Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված S.O.S Հրազդան հասարակական կամպանիային (լուսանկարներ)

ԷկոԼուր

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված S.O.S Հրազդան հասարակական կամպանիային միացավ երիտասարդական խումբ, որը հայտնի է Թռչկանի պաշտպաններ անվանմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Հրազդան քաղաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիան: Ակցիան ուղղված էր չինական «Fortune Oil» ընկերության գործողությունների դեմ, որը մտադիր է շահագործել Հրազդանի երկաթահանքը: Հրազդանի Սահմանադրության հրապարակում հնչեցին հրազդանցիների, հասարակական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները: Հանրահավաքից հետո մասնակիցներն ուղեւորվեցին Հրազդանի հանքավայրում հորատման աշխատանքների անցկացման վայր: Հորատողները գործնականում կոնտակտի մեջ չմտան: Աշխատանքների իրականացման երկու հատվածներն այդ օրն ընդհանարապես առանց աշխատող մնացին: Իսկ նոյեմբերի 12-ին Թռչկանի պաշտպանության խումբը նույնպես ուղեւորվեց Հրազդան` հորատողների մոտ: Այս անգամ աշխատողները տեղում էին եւ ակտիվ աշխատում էին. հավանաբար, նախօրոք տեղեկացված չէին: «Նրանք մեզ ասացին, որ մենք խանգարում ենք նրանց աշխատել եւ ոստիկանություն կանչեցին... Հետո մենք իմացանք, որ նրանք ոստիկանությանն ասել են, թե մենք սպառնում ենք նրանց անվտանգությանը եւ փչացնում ենք նրանց սեփականությունը: Ոստիկանության պետի տեղակալ Ներսիսյանը (հավանաբար, նկատի ունեն ոստիկանության տեղի բաժանմունքը) փորձեց մեզ բաժին հրավիրել, բայց մենք նրա հրավերը չընդունեցինք»,- գրված է Facebook սոցիալական ցանցում:



Նոյեմբեր 15, 2011 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր