Ի՞նչ է առաջարկում EBRD-ին Հայաստանի համար

Ի՞նչ է առաջարկում EBRD-ին Հայաստանի համար

ԷկոԼուր 

Մայիսի 14-ին Վարշավայում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) 23-րդ տարեկան հանդիպման ժամանակ ԷկոԼուրը զրուցեց EBRD-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի հետ՝ կապված Հայաստանի տնտեսության վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ:

- Պարոն Բերգլոֆ, EBRD-ին Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորում է հանքարդյունաբերության սեկտորը: Հայաստանի տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, և ռիսկերը չեն գնահատվում: Բացի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից Հայաստանի բոլոր հանքավայրերը հաշվարկված են 25 տարվա համար, որից հետո երկրի ռեսուրսները կսպառվեն: Ինչի՞ հաշվին է զարգանալու երկիրը: Ինչպե՞ս է գնահատում EBRD-ին Հայաստանի ապագան և ի՞նչ է առաջարկում:

- Ես կարծում եմ մեր դերը շատ պարզ է, մենք փորձում ենք նվազեցնել բնապահպանական ռիսկերը և օգնել հանքարդյունաբերող ընկերություններին շարժվել միջազգային ստանդարտներով: Մենք ջանքեր ենք գործադրել բնապահպանական կազմակերպությունների հետ աշխատելու համար: Բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար մեր դերն է բազմազան տնտեսություն ստեղծել: Մենք փորձում ենք նաև ճանապարհներ գտնել տնտեսության կառուցվածքը փոխելու ուղղությամբ՝ նպաստելով միջին և մանր բիզնեսի զարգացմանը, փորձում ենք օգնել նոր ընկերություններին մուտք գործել շուկա:

Հետաքրքիր է՝ կփրկի արդյոք Հայաստանին մանր և միջին բիզնեսի զարգացումը, երբ երկիրը զրկված լինի իր բոլոր պաշարներից: Այնուամենայնիվ, EBRD-ին, ով ֆինանսավորում է բնապահպանական լուրջ ռիսկեր պարունակող ծրագրեր, մտադիր չէ հետ կանգնել: Իսկ որքանով կհաջողվի բանկին հանքարդյունաբերող ընկերություններին մղել դեպի միջազգային ստանդարտները, դժվար է գուշակել:

Մայիս 15, 2014 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր