2010Թ. ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ՍՈԹՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆԵՐԴՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

ԱրմԻնֆո

Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան \\\$ 5 մլն. ԱՄՆ դոլար:

Ծրագիրը ներառում է հանքավայրի արդիականացման նպատակով ներդրումների իրականացում, որոնք ուղղված են արտադրության տեխնիկատնտեսական մակարդակի բարձրացման համալիր միջոցառումների իրականացմանը` առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արտադրողական սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր կառույցների և օժանդակ ծառայությունների բարելավմանը:

Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք է բերել, և շահագործում է 45 տոննա հզորությամբ 10 ԲԵԼԱԶ ինքնաթափեր, Caterpiller մակնիշի մի քանի բուլդոզերներ, 6 բեռնիչներ և Atlas Copco,, հորատող մեքենա: Հուլիս ամսին, Հայաստան է ժամանել եզակի և Հայաստանում հանքարդյունաբերության պատմության մեջ առաջին ամերիկյան BUCYRUS ընկերության RH-90C հիդրավլիկ էքսկավատորը, որը գործարկվում է չորս 130 տոննա բեռնատարողությամբ ԲԵԼԱԶ-75131 ինքնաթափերի հետ:

Մինչ տարեվերջ նախատեսվում է գնել 12 տոննա հզորությամբ բեռնիչ, ջարդող և տեսակավորող համալիր, ինչպես նաեւ կառուցել անգար` 130 տոննա հզորությամբ ինքնաթափերի վերանորոգման համար:

Ծանր լեռնահանքային արդյունաբերության աշխարհի առաջատար արտադրողները` CaterPiller, Atlas Copco, ԲԵԼԱԶ, Terex, Busyrus nternational հանդիսանում են ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մատակարարները: Ամեն տարի ԳեոՊրոՄայնինգը մասնակցում է լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության նորարարական տեխնոլոգիաների WORLD MINE EXPO ամենամյա ցուցահանդեսին: Ընկերության տեխնիկական կազմը պարբերաբար վերապատրաստում է անցնում արտադրողների գործարաններում սարքավորումների օգտագործման վերաբերյալ:

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Sterlite Gold ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք է բերել Vedanta Resources միջազգային ընկերությունից 2007 թ սեպտեմբերին: Sterlite Gold-ը հանդիսանում էր ԱՈԱՁ ընկերության միակ սեփականատերը: Ներկայումս ԱՈԱՁ-ն վերանվանվել է ԳՊՄ Գոլդ: ԳՊՄ Գոլդը-ը շահագործում է Սոթքի հանքավայրը և Արարատի ոսկու ֆաբրիկան:

Օգոստոս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր