ՄԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

ՄԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Արթուր Երնջակյան, ԱրմԻնֆո

Վերջերս Հայաստանի Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը GeoProMining ընկերությանը մեղադրեց, այն բանում, որ ընկերությունն «անօրինական» ձևով շահագործում է հանրապետության երկու ոսկեբեր հանքավայրերը` Սոթքում և Մեղրաձորում: GPM-ի ղեկավարությունն էլ իր հերթին, չընդունելով ՎՊ մեղադրանքները, նրա գործողություններն անվանեց անօրինական, իսկ եզրակացությունները` անհիմն:

GeoProMining Խումբը վեց լեռնամետալուրգիական ձեռնարկություններ է ղեկավարում Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 մարդ: Ընկերության հիմնական բիզնեսը ոսկու, պղնձի, արծաթի, սուրմայի, մոլիբդենի, ցինկի արտադրությունն ու վերամշակումն է: Հայաստանում ընկերությունը տիրապետում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի հանքահարստացման Ֆաբրիկան:

Կապված Հայաստանի Վերահսկիչ Պալատի մեղադրանքների հետ ԱրմԻնֆո գործակալության հարցերին է պատասխանում GeoProMining Խմբի կորպորատիվ ներդրումների և ռազմավարական զարգացման գծով առաջին փոխնախագահ Սերգեյ Իգորեվիչ Նոսովը:


GeoProMining ընկերությունը մետաղների ստացումով է զբաղվում Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Ընկերության ակտիվները Հայաստանում շահույթ տալի՞ս են:

2010 թվականի առաջին կեսին «Ագարակի ՊՄԿ»-ն աշխատում էր շահույթով և տարվա արդյունքներով սպասվում է շահութաբերության աճ: Առայժմ ընկերությունը գտնվում է վնասաբերությունից դուրս գալու ճանապարհին: Պետք չէ մոռանալ, որ հայկական երկու ձեռնարկություններում էլ տեղի է ունենում արդիականացման գործընթաց, ինչը հետագայում թույլ կտա բարելավել ընկերության բոլոր ֆինանսական ցուցանիշները: Մենք Հայաստանում մտադիր ենք աշխատել շահույթով:

Ինչո՞ւ ոսկու համաշխարհային գների աննախադեպ աճի պայմաններում այդ ազնիվ մետաղի արտադրությունը Հայաստանում վնասաբեր է, ինչի՞ մասին է խոսվում ՎՊ հաշվետվության մեջ:

Գիտեք, այդ հարցի պատասխանը բավականին բարդ է և ունի իր նախապատմությունը: Սոթքի ոսկեբեր հանքավայրը պարունակում է մի քանի հանքատեսակներ: Պարզության համար ասեմ, որ դրանք բաժանվում են երկու հիմնական տեսակների` օքսիդային և սուլֆիդային: Այդ հանքատեսակներից յուրաքանչյուրը մշակվում է տեխնոլոգիական տարբեր մեթոդներով: Հանքավայրը բացելիս, դեռևս խորհրդային ժամանակներում, ձեռնարկությունը մշակել է օքսիդային հանքանյութ, այդ նույն տեխնոլոգիայով: Դրա համար էլ կառուցվել է Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան: Սակայն արդեն 2004-2005 թվականներից հիմնական հանքատեսակներն արդեն հանվել էին, և Արարատի ֆաբրիկան ձեռնամուխ է լինում մնացորդային կարծր հանքերի մշակմանը, որոնք ստացվում են սելեկտիվ ճանապարհով, ինչպես նաև վերամշակում էր պոչերը (ոսկու փոքր պարունակությամբ թափոնները, որոնք ստացվում են նախորդ տարիների մշակումից): 2007 թվականի վերջում, GeoProMining ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործման իրավունքը հնդկական «Վեդանտա» ընկերությունից ձեռք բերելիս, ֆաբրիկան, ինչպես նաև հանքը գտնվում էին անաշխատունակ վիճակում, ինչը պայմանավորված էր հիմնականում հանքանյութի պակասով և ձեռք բերված ակտիվների նյութական բացթողի վիճակով:

Այդ ժամանակ մեր հիմնական խնդիրն այն էր, որպեսզի ծանոթանանք գործերի ընթացքին, պահպանենք ու աջակցենք գոյություն ունեցող բանվորական կոլեկտիվը, փակենք նախկին բաժնետերերի, այդ թվում նաև աշխատավարձի գծով պարտքերը, ֆաբրիկան և հանքը բերենք աշխատանքային վիճակի: Այնուամենայնիվ, գործող ֆաբրիկան արդիականացվեց և համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենագագաթնակետային փուլում գործարկվեց, երբ շատ լեռնարդյունաբերական, այդ թվում նաև հայկական ձեռնարկություններ կանգնած էին: Մենք երբեք չենք թաքցրել, որ ֆաբրիկայի ներկայիս տեխնոլոգիական հագեցվածությամբ դժվար է վերամշակել Սոթքի հանքավայրի մնացած սուլֆիդային հանքերը: Ներկայումս, արտադրությունը շարունակելու համար ստիպված ենք զբաղվել հանքանյութի սելեկտիվ ստացումով, որը շատ քիչ ոսկի է պարունակում: Միայն, ներկայումս չաշխատող, ժամանակակից հարստացնող ֆաբրիկայի գործարկումով մենք կարող ենք վերամշակել դժվարահասանելի սուլֆիդային հանքերը: Ներկայումս ընկերությունն աշխատում է այդ ծրագրի իրականացման ուղղությամբ և նախատեսում է 2013 թվականին ավարտել ամենաժամանակակից «Ալբիոն» առաջնակարգ տեխնոլոգիական հնարավորություններով հագեցված ֆաբրիկայի շինարարությունը, որը հիմնված է սուլֆիդային հանքանյութի վերամշակման վրա: Հանքավայրերի վերամշակման տեխնոլոգիական հնարավորությունների մեծացումը, որոնք ներկայումս չեն կիրառվում, մեր առանցքային խնդիրն է:

Եթե հիշում եք, Սոթքի հանքավայրում սկզբում մենք պլանավորել էինք կառուցել նոր ֆաբրիկա, ինչը թույլ կտար զգալիորեն տնտեսել` ստացված հանքանյութը Արարատի վերամշակման ֆաբրիկա տեղափոխելիս: Սակայն, ելնելով տնտեսական որոշակի պահանջներից, որոշում ընդունվեց Արարատի գործող հարստացնող ֆաբրիկայի մոտ կառուցել նոր ֆաբրիկա: Ներկայումս մենք ավարտում ենք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները և շատ ենք շահագրգռված նոր հանքավայրերի գործարկմանն անցնելու մեջ:

Ի՞նչ հանքավայրեր է ներկայումս մշակում ընկերությունը և ինչքանո՞վ են նրանք ոսկով հարուստ: Վերահսկիչ Պալատի հաշվետվություններում նշվում է մեկ տոննա հանքանյութի մեջ 6 գրամ ոսկու մասին, արդյո՞ք դա այդպես է:


Ինչպես նախկինում ասել էի, Սոթքի հանքավայրը շատ հետաքրքիր և միաժամանակ, դժվար իրացվող հանքավայր է: Այն ունի տարբեր հանքային մարմիններ, ոսկու միանգամայն տարբեր պարունակությամբ: Օրինակ, կան հանքանյութեր, որոնք մեկ տոննայի մեջ պարունակում են 6-8 գրամ ոսկի, լինում է 2 գրամ, և նաև` 12 գրամ: Այս բոլոր հանքային մարմիններն էլհանդիսանում են կարծր, որոնց անհնար է մշակել մեր ֆաբրիկայում: Նման հանքանյութի մշակման համար անհրաժեշտ է փոխել ստացման մեթոդը` անցնելով բաց մեթոդից անդրերկրայինի: Սակայն, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի հասնել հարուստ հանքանյութերին, անհրաժեշտ է ժամանակ և լրացուցիչ ներդրումներ: Բնական է, բոլոր այս գործոնները հաշվի են առնվում` ապագայի արտադրական և գործառնական պլանները նախատեսելիս ու կազմելիս:

Նեկայումս ընկերությունը վերամշակում է շատ փոքր պարունակությամբ օքսիդային ոսկու հանքեր, որը հաճախ հասնում է 1 գրամ/տոննայի, և այդ հանքանյութը տեղափոխում է բավականին հեռու տարածության վրա գտնվող` Արարատի հարստացնող ֆաբրիկա, ընդամենը` արտադրությունն աշխատանքային վիճակում պահելու և աշխատանքային կոլեկտիվի զբաղվածությունն ապահովելու համար:

Շարունակելով հարցը` կուզենայի իմանալ, ինչպիսի՞ն է Խմբի ֆինանսական ռազմավարությունը: Եթե Հայաստանում ակտիվները վնասաբեր են, ապա ինչպե՞ս է ընկերությունը զարգացման համար վարկեր ներգրավում, և ինչպե՞ս է պատրաստվում հետագայում դրանք փակել:


Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ներգրավել ոսկու հանքանյութի վերամշակման «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման համաշխարհային առաջատարներին և սկսել դրա իրականացումը Հայաստանում: Այդ ծրագիրը, անգամ համաշխարհային պրակտիկայի առումով, պետք է գործարկվի անհավանական կարճ ժամկետներում: Լեռնարդյունաբերական GeoProMining ընկերությունը գնաց հանքանյութի վերամշակման տեխնոլոգիայի սկզբունքային փոփոխության ճանապարհով: Այս նախագիծն իրականացնելու նպատակով կնքվել են պայմանագրեր, և ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում Core Process Engineering (Ավստրալիա), Xstrata (Ավստրալիա) ընկերությունների հետ, կապված նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների հետ, Արարատի ոսկու ֆաբրիկայի վերակառուցման նպատակով, «Ալբիոն» նորագույն համաշխարհային տեխնոլոգիայի կիրառմամբ` կարծր հանքանյութերը վերամշակելու համար:

Չէի ուզենա շեշտերը դնել վնասաբերության վրա, քանի որ այսօր ձեռնարկությունը վնասաբեր է, իսկ վաղը, նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին, կսկսի շահույթ ստանալ: Ներկայիս վնասաբերության պատճառը կայանում է կարծր, դժվարահաս հանքանյութի մեջ, որը ներկայումս, պարզապես տեխնոլոգիապես չի վերամշակվում Արարատի ֆաբրիկայում: Մենք Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանւմ ունենք հանքանյութերի շահագործման հարուստ փորձ և մեր շահերից է բխում ձեռնարկությունը շահութաբեր դարձնելը, մեծացնելով արտադրությունը և տեխնիկական ցուցանիշները:

Երկարաժամկետ գործընկերութան համար կարևորագույն պահ է նաև այն փաստը, որ GeoProMining-ը հանդիսանում է ֆինանսապես կայուն ընկերություն, ինչը հեշտությամբ կարելի է տեսնել տարեկան աուդիտի արդյունքներից, որն անց է կացվում KPMG աուդիտորական ընկերության կողմից: Խմբի ֆինանսական կայունության մասին է վկայում նաև այն փաստը, որ ընկերության կրեդիտորն է ռուսական ՎՏԲ Բանկը: Իսկ ինչ կապված է մեղադրանքների հետ, ապա մենք երբեք էլ չենք ցանկանում ոչ մեկին պատժել, հետապնդել կամ մեղադրել: Մեր ամենալավ պատասխանը դա հանգիստ և կայուն աշխատանքն է, արդյունաբերության արդիականացումը և զարգացումը և բանվորների կյանքի բարելավումը, ովքեր ամեն օր աշխատում են Ագարակի լեռնարդյունաբերական կոմբինատում, Սոթքի հանքավայրում և Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկայում:

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը GeoProMining ընկերությանը մեղադրեց, որ ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթը գրավադրված է «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում, ի օգուտ «Կարլոու Բի-Վի» ընկերության, որին բանկը տրամադրել է 250 միլին դոլարի վարկ: Սակայն, այլ տվյալներով, հայկական հանքավայրերում ներդրումներ ընդհանրապես չեն եղել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Արդիականացման, գեոլոգիական հետախուզման, սոցիալական կամ այլ ծրագրերով վարկային կամ սեփական միջոցներ ընդհանրապես ներդրվե՞լ են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում և «GPM Gold»-ում:

Շնորհակալ եմ, որ այդ հարցը բարձրացրեցիք: Պարոն Զաքարյանին ինչ-որ պատճառներով տրամադրվել են ոչ ճիշտ տեղեկություններ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում ակտիվներ ձեռք բերելու համար նախատեսված դրամական միջոցները տրամադրվել են արտասահմանյան բանկերի վարկերով, ինչպես նաև ռուսական ՎՏԲ պետական բանկի կողմից: Ըստ միջազգային բանկային պրակտիկայի, GeoProMining Խմբի բոլոր ակտիվների բաժնետոմսերը գտնվում են բանկային գրավի տակ, ինչի մասին GeoProMining ընկերությունների Խումբը մշտապես տեղեկացրել է Հայաստանի համապատասխան պետական մարմիններին: Ընդ որում, բաժնտոմսերը գրավի տակ են դեռևս 2007 թվականից: Եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ձեռքբրման, պարտքերի փակման, մինորիտար բաժնետերերից բաժնետոմսերի ետ գնման, տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, GPM Gold ֆաբրիկայի վերազինման, ինչպես նաև վերջին երկու տարիների լրացուցիչ կապիտալ ծախսերի համար նախատեսված ներդրումային ընդհանուր գումարն արդեն անցել է 260 միլիոն ԱՄՆ դոլարից, որտեղ 19.8 մլն.դոլար ուղղվել է Արարատի և Ագարակի ֆաբրիկաների գործարկման ուղղությամբ կապիտալ և գործառնական ծախսերին: Ավելի քան 25 մլն. ԱՄՆ դոլար ծախսվել է նախկին սեփականատերերի պարտքերի, այդ թվում հարկային վճարների գծով պարտքերի փակմանը և այլ ներդրումներին: Կարելի է այցելել հանք և համոզվել, որ բոլոր ձեռնարկություններում աշխատում է նոր տեխնիկա: Ավելի քան 100 միլիոն դոլար կծախսվի «Ալբիոն» մետալուրգիական համալիրի շինարարությանը, Արարատի գործարանի վերակառուցմանը և Սոթքի հանքավայրի լեռնային աշխատանքներին:

Ինչ վերաբերում է «ՎՏԲ-Կապիտալ»-ից 2010 թվականի հունիսին ստացված 250 միլիոն դոլար վարկին, մենք այն ստացել ենք որպես վերաֆինանսավորում, որպեսզի փակենք բոլոր բանկերի վարկերը և աշխատենք միայն մեկի հետ:

Վերահսկիչ պալատը ընկերությանը մեղադրում է, որ նա չունի Սոթքի և Մեղրաձորի ոսկեբեր հանքավայրերի մշակման լիցենզիաներ, արդյո՞ք դա հնարավոր է, ինչպե՞ս եք աշխատել մինչև օրս:


Մենք աշխատել և աշխատում ենք լիցենզիոն պայմանագրերով, որոնք կնքվել են 2008 թվականի փետրվարի 29-ին, մինչև 2023 թվականը ժամկետով: Կուզենայի Վերահսկիչ Պալատի հայտարարությանն ի պատասխան նշել, որ այդ պայմանագրերը վերագրանցման ենթակա չեն, քանի որ կնքվել են 2004 թվականի հուլիսի 1-ից հետո: Մենք չենք կարող աշխատել առանց լիցենզիոն պայմանագրերի ու համաձայնագրերի:

Նոյեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր