ԻՆՉՈ՞Ւ Է ԺՊՏՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ԺՊՏՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ

ԷկոԼուր

«Fortune Oil» չինական ընկերության եւ հայկական «երկաթե» «Նագին» եւ «Սփայս Սթիլ Արմենիա» ընկերությունների միջեւ գործարքն ամենաբարձր մակարդակով հավանություն ստացավ, ինչի մասին վկայում է  «Fortune Oil»-ի ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պաշտոնական տեղեկատվությունը շատ զուսպ է: Հրապարակված լուսանկարներից կարելի է նկատել, որ հանդիպումն անցել է ուրախ մթնոլորտում: Ժպտում են բոլորը, այդ թվում եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ով, որոշ տվյալներով, «երկաթի» ընկերությունների`  սեփականատերն է:

Ժպտում է, հավանաբար, այն պատճառով, որ ազատվեց գլխացավանքից` այն չինացիների վրա գցելով: Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի բնակիչները, որի կողքին գտնվում է «երկաթե» սարը, բողոքեցին Հրազդանի հանքավայրի բաց եղանակով շահագործման եւ «Նագին» ընկերության գործարանի կառուցման դեմ եւ ստորագրություններ հավաքեցին: «Նագին» նախագծի դեմ հասարակական կամպանիա անցկացնելու ընթացքում Հրազդանի Օրհուս կենտրոնը հայտնաբերեց խախտումներ նախագծի`Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ մասում, ինչպես նաեւ հայտնաբերեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում ընկերությունը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Այդպիսով` «Նագին» ընկերության գործունեությունը, որը պետք է սկսվեր 2009թ., չի սկսվել, եւ երկաթի պաշարներով սարը դեռ կանգնած է առանց ձեռք տալու:

Իդեպ, «Հայաստանի հանքահումքային ռեսուրսներ» մենագրության հեղինակի` Հրաչյա Ավագյանի տվյալների համաձայն` բացի երկաթից հանքավայրում կա 1160 տոննա ցիրկոն, 497 տոննա գալիում, 124 տոննա արծաթ, 387 տոննա նիկել, 7628 տոննա կոբալտ, 11 553 տոննա պղինձ, 2 225 տոննա ցինկ,  857  տոննա կապար: Մաքուր երկաթը 1 61120 000 տոննա է:  Կկարողանա՞ն չինացիները հաղթահարել հրազդանցիների դիմադրությունը եւ հանել այդ ողջ հարստությունը, ահա թե ինչումն է հարցը: 

Փետրվար 25, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր