ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

ԷկոԼուր

Հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի կունենա Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը նվիրված հանրային քննարկում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ էներգետիկայի եւ բնական նախարարության, Սյունիքի մարզային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ուրանային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում տեղի են ունենում ուրանի պաշարների հետախուզման աշխատանքներ: Տեղի հասարակայնությունը դեմ է այս ծրագրի իրականացմանը եւ ստորագրահավաք է սկսել:

Հուլիս 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր