

ԷկոԼուր
Սյունիքում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 7000-ից ավելի ստորագրություն: Ստորագրահավաքը կազմակերպել են Կապանի «Ազատամարտ» կոմիտեն եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը: Առայժմ ստորագրությունները հավաքվել են Կապանում եւ Լեռնաձորում, շուտով ստորագրահավաքին կմիանան Քաջարանը եւ Մեղրին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: «Մեր ստորագրահավաքում տեղ է գտել կողմ, դեմ, ձեռնպահ: Այսինքն հանրաքվեի նման ինչ որ բան է դառնում: Մենք ընդամենը մի կողմ ունենք, մի ձեռնպահ, մնացածը՝ դեմ»,- նշեց Խորեն Հարությունյանը:
Հուլիս 09, 2010
