ՀԱԷԿ-ում ավարտվել են թրծաթողման աշխատանքները

ՀԱԷԿ-ում ավարտվել են թրծաթողման աշխատանքները

2021թ. օգոստոսի 6-ին ավարտվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից, այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին:

Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են «INETEC» ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:

Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով ներկայումս ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ:

Լուսանկարը՝ www.armeniannpp.am

 

Օգոստոս 09, 2021 at 14:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր