Հայկական ԱԷԿ-ը նշում է 55-ամյակը

Հայկական ԱԷԿ-ը նշում է 55-ամյակը

Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ Հայաստանի ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին:

Այսօր Հայկական ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Կայանը որոշիչ դեր է խաղում Հայաստանում էներգետիկ ոլորտի և հանրապետության ողջ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման գործում` զարգացնելով գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները` մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

Արդիականացման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում ռեակտորային բաժանմունքում, իրականացվում է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացում: Ծրագրի ավարտը նախատեսվում է այս տարեվերջին, ինչը թույլ կտա բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի արտադրողականությունը և դրա հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտ, ներկայիս 390 ՄՎտ-ի փոխարեն: Կայանն էլ ավելի անվտանգ կդառնա, և ակնկալվում է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն որոշում կկայացնի մինչև 2026 թվական գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ սահմանվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ժամկետը մինչև 2036թ.: Այդ նպատակով «Ռոսատոմ» Պետկորպորացիան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել են աշխատանքային խումբ, որը մշակում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հայեցակարգ, որը նախատեսվում է համաձայնեցնել մինչև այս տարեվերջ։

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը

2021թ. Հայաստանում նշում են ատոմային ոլորտի 55-ամյակը։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագետների եզակի տեխնոլոգիական լուծումն էր։ Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմակայնությամբ շրջանների համար։ Ամբողջ աշխարհի սեյսմավտանգ շրջաններում կայաններն այսօր կառուցվում են դրա օրինակով։ Հայկական ԱԷԿ-ի №1 էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976թ. դեկտեմբերի 25-ին, իսկ № 2-5 էներգաբլոկը ՝ 1980թ. հունվարի 5-ին: 

Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների շնորհիվ․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն:

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել տեխնոլոգիաներ կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, տիեզերքը, գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվորեն զարգանում է միջուկային բժշկությունը. վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում սկսվել է իզոտոպների մշակում, առաջին անգամ անցկացվել է առաջին պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ազգային գիտական լաբորատորիան, Ա.Ալիխանյանի (ԵրՖԻ) ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վ. Ա. Ֆանարջյանի ռադիոակտիվ իզոտոպների Կենտրոնը, Երևանի միջուկային բժշկության կենտրոնը:

Սեպտեմբեր 17, 2021 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր