ՀՀ և ԱՄԷ նախարարները քննարկել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր

ՀՀ և ԱՄԷ նախարարները քննարկել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 19-ին Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։

Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը նշված ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում գրանցված «Մասդար» ընկերության և  Հայաստանի պետական ներդրումների ֆոնդի համատեղ ստեղծած ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի տարածքում կառուցելու է Հայաստանում ամենախոշոր՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանը: Օրերս էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Աբու Դաբիում «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ հանդիպեց և ևս մեկ 200ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեց: 

Հունվար 20, 2022 at 10:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր