

«Հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հասցեագրված Ձեր գրությունը՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերի քննարկման նպատակով կկազմակերպվի հանդիպում շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, որի անցկացման վայրի և ժամկետի մասին տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը դիմել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհանիսյանին՝ առաջարկելով կազմակերպել քննարկում ՀԱԷԿ-ի շահագործման, ազդակիր գոտում գտնվող բնակչության անվտանգության, սոցիալական աջակցության վերաբերյալ:
«2018-2021 թթ-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անցկացրել է հանդիպումներ ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող 25 (որից 22-ն Արմավիրի մարզում) համայնքների բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Բարձրացվել են ՀԱԷԿ-ի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցության, ճառագայթային վտանգներից բնակչության պաշտպանության ապահովման, բնակչության նկատմամբ ՀԱԷԿ-ի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության, պետական կառույցների պատասխանատվության հարցերը։ Արդյունքները
Հայաստանում էներգետիկ զարգացման նոր ռազմավարությամբ ՀԱԷԿ-ին վերապահված էներգետիկ անվտանգության ապահովման դերի, կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության նոր ծրագրերում ՀԱԷԿ-ին առնչվող մարտահրավերների, ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքների՝ ՀԱԷԿ-ին ազդակիր համայնքի կարգավիճակ չունենալու չլուծված հարցերը կարիք ունեն քննարկման»,- նշված էր «ԷկոԼուրի» նամակում: Նամակին հաջորդել էր մայիսի 13-ին Արմավիրի մարզպետարանում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հանդիպումը Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ:
Մայիսի 19-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նամակով պատասխանել էր ԷկոԼուրի առաջարկին՝ նշելով. «Քանի որ Ձեր կողմից բարձրացվել է ՀԱԷԿ–ի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցության, ճառագայթային վտանգներից բնակչության պաշտպանության ապահովման, բնակչության նկատմամբ ՀԱԷԿ–ի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության, պետական կառույցների պատասխանատվության հարցերը և այն ներկայացվել է ՀՀ Վարչապետին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ուստի ներկայացված հարցերը բազմակողմանի քննարկելու և ավելի հիմնավոր մոտեցումներ ցուցաբերելու նպատակով նպատակահարմար ենք գտնում նախատեսված քննարկմանը անդրադառնալ ՀՀ կառավարությունից հնարավոր ստացվելիք հանձնարարականներից կամ կայացրած որոշումներից հետո»:
Մարզպետի նամակից հետո «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ առաջարկելով քննարկում կազմակերպել:
Հունիս 06, 2022 at 16:21