ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Իրանի էներգետիկայի նախարարին է ներկայացրել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Իրանի էներգետիկայի նախարարին է ներկայացրել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։

ՏԿԵՆ պաշտոնական կայքի համաձայն՝ նախարարները քննարկել են վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։ Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող աշխատանքները, Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր ուղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ հարցերը:

Նոյեմբեր 02, 2022 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր