Քաղաքացիները տուգանվել են սևահողի ապօրինի տեղափոխման համար

Քաղաքացիները տուգանվել են սևահողի ապօրինի տեղափոխման համար

2022թ. նոյեմբերի 3-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում վերահսկողական ստուգայցերի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։

«Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի  և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16 խմ սևահող։

Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ 160.000 դրամ։

Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբեր 07, 2022 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր