ՀԱԷԿ-ի աշխատանքը կանգնեցվեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման համար

ՀԱԷԿ-ի աշխատանքը կանգնեցվեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման համար

2023թ․ մայիսի 5-ին ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) թիվ 2-րդ էներգաբլոկը կանգնեցվեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) համար` 75 օր տևողությամբ: Վերագործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին: Այս մասին նշված է Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտոնական կայքում։

Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ, թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում, շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:

Վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից: Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:

Մայիս 05, 2023 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր