Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվում են արդիականացվել հովացման աշտարակները: Ըստ ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի՝ արդեն պատրաստ է շահագործման թիվ 1 հովացման աշտարակը, ինչի արդյունքում մինչև 15 Մվտ-ով կավելանա էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը:
Ներկայում ընթանում են 3-րդ աշտարակի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները կատարում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները:
Հունիս 28, 2023 at 14:38