

ԷկոԼուր
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 5:00-ին, Կապանում հայտարարված ուրանի ծրագրի դեմ հանրահավաքին մնացել է մեկ ժամ: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը Լեռնաձորից հաղորդում է, որ լեռնաձորցիներն արդեն պատրաստվում են գնալ հանրահավաքի վայր: Լեռնաձորցիների մեծ մասը վճռական են տրամադրված: «Եթե այստեղ հանքախորշեր բացեն, ապա մենք այստեղից ստիպված կհեռանանք»- ասում են նրանք:
Հանրահավաքի կազմակերպիչները «էկոԼուր»-ին ասացին, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է, եւ որ հանրահավաքի ընթացքում ակնկալվում է նաեւ Կապանի քաղաքապետարանի ներկայացուցչի ելույթը:
Նոյեմբեր 11, 2010
