ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՀԱԿԱՈՒՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՊԱՆՈՒՄ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ Է ԱՍՈՒՄ ՈՒՐԱՆԻՆ

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՀԱԿԱՈՒՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՊԱՆՈՒՄ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ Է ԱՍՈՒՄ ՈՒՐԱՆԻՆ

ԷկոԼուր

Կապանում տեղի ունեցավ հակաուրանային հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում էին ոչ միայն Կապանի, Լեռնաձորի եւ Սյունիքի մյուս համայնքների բնակիչները, այլ նաեւ  Երեւանից եւ Գյումրիից ժամանած հասարակակայնության, «ժառանություն» քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ:

Հանրահավաքի կազմակերպիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ հանրահավաքը էկոլոգիական բնույթ է կրում եւ մարդու իրավունքների պաշտպանությանն է ուղղված, եւ նրանք կարգելեն քաղաքականացնել այս հանրահավաքը:

Հանրահավաքի ցուցապաստառների վրա գրված էին «Թույլ չենք տա թալանել ընդերքը, հերիք եղավ», «Ուրանի շահագործումով 1915 թ-ին երանի կտանք» եւ այլն:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ելույթ ունեցավ փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:  Նա մասնավորապես նշեց, որ Սյունիքի վարչակազմը միշտ կպաշտպանի Սյունիքի բնակչության շահերը, կներկայացնի խնդիրը բարձր ատյաններում:

Ելույթներով հանդես եկան «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, Կապանի զարգացման բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմեն Փարսադանյանը,«Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսանը, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, հասարակության ներկայացուցիչներ:

Հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ: Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իր ելույթ դեռ չէր սկսել, երբ բարձրախոսն անջատեցին:  Նա ելույթը սկսեց առանց բարձրախոսի: Հանրահավաքի մասնակիցները պահանջեցին միացնել բարձրախոսը, որից հետո պատգամավորն ավարտեց իր ելույթը՝ կոչ անելով, որ մարդիկ  միավորվեն  ուրանի ծրագրի դեմ, որպեսզի  Հայաստանը  չդատարկվի:

Բարձրախոսն անջատողը հանրահավաքի կազմակերպիչներից Վոլոդյա Աբրահամյանն էր: Նա «էկոԼուր»-ին պարզաբանեց, որ ինքը փորձում էր ապահովել կարգը, քանի որ Զարուհի Փոստանջյանը նախօրոք չէր չտեղեկացրել, որ ուզում է ելույթ ունենալ: «Ես ինչ իմանայի, թե նա ով է: Իհարկե, եթե նա ներկայանար, որ ԱԺ պատգամավոր է, ես առանց հերթի նրան ձայն կտայի»,- ասաց Վոլոդյա Աբրահամյանը:

Նոյեմբեր 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր