ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ 2011-2013ԹԹ. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ 2011-2013ԹԹ. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

ԷկոԼուր

Այս տարվա վերջին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը  նախատեսում է ավարտել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքները: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության  2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ) (տես նախարարության կայքում՝ http://www.minenergy.am/hy/en/information): Փաստաթղթում նաեւ առանձին ներկայացված է  «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից: Ինչպես  նշված է փաստաթղթում. «ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային եւ ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում եւ թաղում՝ մարդկանց եւ շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար»:
 
Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հետ կապված աշխատանքները սկսեցին 2010թ. ապրիլ-մայիս ամիսներին Արարատի մարզի Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների վարչական տարածքում: Ըստ աշխատանքների ղեկավար Մարատ Գրիգորյանի՝ գերեզմանոցի կառուցման համար 150 մետր խորության վրա պետք է պատրաստվեին բունկերներ՝ բոլոր թափոնների մշտական տեղադրման համար եւ փորվեր 1 կիլոմետրանոց թունել:

Գյուղացիների հետ ունեցած բախումների արդյունքում աշխատանքներն այդ տարածքում դադարեցվեցին, եւ ծանր տեխնիկան սարքավորումների հետ դուրս բերվեց համայնքների տարածքից:
 
Նշենք, որ «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքներն անցկացվում են ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 22-ի թիվ 228՝ «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման եւ վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին» որոշման համաձայն: Նույն որոշման հիման վրա ՀՀ կառավարությունը 2008թ. ընդունեց  թիվ 234 որոշումը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ստեղծման վերաբերյալ, որը Հայաստանում իրականացնում է ուրանային ծրագիր եւ ներկայումս Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում անցկացնում է հորատման աշխատանքներ:

Դեկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր