ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ՌԱԴԻԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՆՈՐՄԱՆ 1000 ԱՆԳԱՄ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ՌԱԴԻԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՆՈՐՄԱՆ 1000 ԱՆԳԱՄ

ԷկոԼուր

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում իրավիճակը սրվում է: Ուժեղ երկրաշարժի արդյունքում կայանում շարքից դուրս է եկել սառեցնող համակարգը: Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը, շաբաթ օրվա գիշերը ռեակտորներից մեկում ռադիացիայի մակարդակն արդեն իսկ գերազանցել է նորման 1000 անգամ: Արտաքին սահմանում նորման գերազանցել է 8 անգամ: Հարեւան  «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում ռեակտորի սառեցման հետ կապված նույնպես խնդիրներ կան: Ջերմաստիճանը սկսել է բարձրանալ եւ արդեն գերազանցում է 100 աստիճանը: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի հանձնարարությամբ սկսվել է մարդկանց տարհանումը ԱԷԿ-ից 10 կմ շառավղով  գոտուց:

Մարտ 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր