

ԱրմԻնֆո
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն դիմել է Վրաստանի կառավարությանը` կոչ անելով անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմային էլեկտրակայանից անվտանգությանն սպառնացող վտանգի առնչությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ինքը` Շևարդնաձեն, ով «խիստ մտահոգված է հայկական ԱԷԿ-ի վիճակով»:
«Ինչպես պարզվել է, այդ ատոմակայանը բարդ վիճակում է, և այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչն ակնհայտորեն սպառնում է ողջ տարածաշրջանին», - ասել է Է.Շևարդնաձեն, համոզմունք հայտնելով, որ նման պայմաններում Վրաստանի իխանությունները, «պարզապես, պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ և անել հնարավորը` հավանական ողբերգությունից խուսափելու նպատակով»:
Ավելացնենք, որ Վրացական «Շաբաթվա ներկապնակ» հանդեսի անցկացրած հարցման մասնակիցների 86,3 տոկոսը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը չափազանց լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի և նրա բնակչության համար, շուրջ 3 տոկոսը հակառակ կարծիքին է, իսկ մնացածը չեն կարողացել միանշանակ պատասխանել այդ հրացին:
Մարտ 30, 2011
