

News.am
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները տեխնիկապես կարող են երկարաձգվել նաեւ 2016 թվականից հետո, քանի որ աշխարհում նման օրինակներ կան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OCA ստորաբաժանման ղեկավար Գաբոր Վամոսը։
Նա ընդգծեց, որ այսպիսի հարց հայկական ԱԷԿ-ի օրակարգում դեռեւս չկա։
Նշենք, որ OCA խումբը, որը բաղկացած է 8 երկրների 11 մասնագետներից, ստուգումներ է անցկացրել Մեծամորի ԱԷԿ-ում։
Գաբոսը գոհունակություն է հայտնել ԱԷԿ-ի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ԱԷԿ-ի շահագործման Հայաստանի օրինակը կարող է օրինակ լինել շատ երկրների համար։
18 ամիս անց ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կրկնակի ստուգում դիտարկում կանցկացնեն հայկական ԱԷԿ-ում
News.am
18 ամիս անց ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կրկնակի ստուգում դիտարկում կանցկացնեն հայկական ԱԷԿ-ում` ստուգելու համար այս դիտարկման ժամանակ տրված առաջարկների կատարման ընթացքը: Այս մասին այսօր` հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նա ՄԱԳԱՏԷ-ի միջուկային սարքերի անվտանգության ստորաբաժանումների ОСА-ի խմբի կողմից հայկական ԱԷԿ-ի ներկա դիտարկումը դրական է գնահատել` նրա անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից:
Նշենք, որ OCA խումբը, որը բաղկացած է 8 երկրների 11 մասնագետներից, ստուգումներ է անցկացրել Մեծամորի ԱԷԿ-ում:
Դիտարկման խմբի ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱԷԿ-ի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ԱԷԿ-ի շահագործման Հայաստանի օրինակը կարող է օրինակ լինել շատ երկրների համար:
ՄԱԳԱՏԷ-ն 16 հանձնարարական տվեց հայկական ատոմակայանին
Tert.am
ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման անվտանգության վիճակի ուսումնասիրությունը, բայց ՀԱԷԿ-ի անվտանգությանն ընդհանուր գնահատական չի տրվել։ Այսօր OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոսը մայիսի 16-ից ատոմակայանում կատարված ուսումնասիրությունների ամփոփմանը նվիրված ասուլիսին, ասաց, որ իրենց խնդիրն չէ տալ ատոմակայանի անվտանգության մակարդակի որակական կամ քանակական ընհանուր գնահատականներ։
Ըստ նրա՝ կատարված ստուգումների ուղղություններից են եղել կառավարումը և կազմակերպական կառուցվածքը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը, շահագործման փորձը, սարքավորումների մակարդակը։
Վամոսի խոսքով՝ վերջնական հաշվետվությունը դեռևս պատրաստ չէ, բայց նախնական տեխնիկական գրառումներով տրվել են 16 հանձնարարականներ, կատարվել 14 առաջարկություններ։ «ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականությունն այնպիսին է, որ ատոմակայանները չի դասակարգում ըստ ռիսկայնության, բայց հայկական ատոմակայանին ներկայացված առաջարկությունների թիվը աննախադեպ չէ»,-ասաց նա՝ հավելելով, թե ատոմակայնում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով եկել են եզրակացության, որ թեև բոլոր ատոմակայններն էր պարունակում են ռիսկեր, ՀԱԷԿ-ում ռիսները ընդունելի մակարդակի վրա են։
ՀԱԷԿ-ում ավարտվեցին ԱԷՄԳ-ի խմբի ստուգումները
1in.am
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խումբը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության 3 շաբաթվա ստուգման արդյունքները (OSART առաքելություն)։ Խմբի ղեկավար Գաբոր Վամոսը շեշտեց, որ OSART առաքելությունը չէ ո՛չ վերահսկող ստուգումը, ո՛չ նախագծի գնահատումը։ Ավելին, այն անվտանգության միայն մի որոշակի բնագավառի կարևոր ծրագրերի և միջոցառումների ստուգում է և չի փոխարինում կայանի անվտանգության ընդհանուր վիճակի համալիր ստուգմանը։
«Հայաստանի կառավարության խնդրանքով ԱԷՄԳ-ն կազմել էր փորձագետների միջազգային խումբ՝ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը ստուգելու նպատակով։ OSART խումբը ստուգումն իրականացրեց մայիսի 16-ից հունիսի 2-ը։ Խմբի կազմում ընդգրկվել էին փորձագետներ Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Սլովակիայից Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և ԱԷՄԳ-ից»,- ասաց խմբի ղեկավարը՝ հավելելով, որ ԱԷՄԳ-ն Հայաստանում մի շարք այլ առաքելություններ էլ է իրականացրել՝ 2003 թ. (նախագծային անվտանգության ստուգման առաքելություն), 2007 թ. (անվտանգության հավանական վերլուծություն), 2009 թ.-ին (սեյսմիկ անվտանգության գնահատում)։
Շահագործման անվտանգության ստուգումների արդյունքում խումբը թվով 26 առաջարկություններ և հանձնարարականներ է ներկայացրել այն ուղղությունների վերաբերյալ, որտեղ հնարավոր է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում։ Մյուս կողմից էլ՝ խումբը հայտնաբերել է դրական փորձի մի շարք օրինակներ, որոնք կհաղորդվեն բնագավառի մյուս ներկայացուցիչներին։
«ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հաստատակամություն հայտնեց շտկելու բարելավման կարիք ունեցող բոլոր բնագավառները և առաջարկեց ԱԷՄԳ-ին 18 ամիս անց ևս մեկ առաքելություն կազմակերպել՝ հանձնարարականների կատարման աստիճանի ստուգման համար»,- նշեց Գ. Վամոսը։
Մեծամորում սթրես-թեստի աշխատանքները կսկսվեն այս ամիս
Panorama.am
Հայկական ատոմակայանում սթրես-թեստի անցկացման աշխատանքները կմեկնարկեն այս ամիս: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է ՀՀ ատոմային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը:
Աղբյուրի համաձայն, Ա. Մարտիրոսյանն ասել է, որ սթրես-թեստերի նպատակը տեխնիկական համակարգերի ստուգումն է և խորացված բազմակողմանի վերլուծության անցկացումը: Նրա տեղեկացմամբ` Ճապոնիայի Ֆուկուսիմա կայանում տեղի ունեցած վթարից հետո աշխարհի բոլոր ԱԷԿ-ները պետք է նման սթրես-թեստեր անցնեն, որոնց ընթացքում հաշվի կառնվեն անգամ ամենաանհավանական արտակարգ իրավիճակների սցենարները:
«Մեր աշխատանքների արդյունքները աշնանը կներկայացվեն Եվրամիությանը, որի անկախ փորձագետների խումբը տարեվերջին կտա իր եզրակացությունը», - հայտնել է Աշոտ Մարտիրոսյանը: Անդամ-երկրների ատոմակայաններում ԵՄ-ն սթրես-թեստերի անցկացումը սկսել է այսօրվանից:
ԵՄ տարածքում գործող բոլոր ատոմակայաններում սթրես-թեստեր անցկացնելու մասին ԵՄ խորհուրդը որոշում կայացրել էր դեռևս այս տարվա մարտին: ԵՄ անդամ-երկրների առաջնորդները միաժամանակ որոշել էին համագործակցության հրավեր ուղարկել ԵՄ կազմի մեջ չմտնող եվրոպական այն երկրներին, որոնց տարածքում առկա են գործող ատոմակայաններ: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասին է: ԵՄ-ն վերջիններիս առաջարկել էր միանալ սթրես-թեստեր անցկացնելու նախաձեռնությանը` ներառյալ դրանց չափորոշիչների մշակման գործընթացը:
ՀԱԷԿ-ում ավարտվեցին OSART-ի ստուգումները
Արմենպրես
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) այսօր ամփոփեց Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) իրականացրած անվտանգության ստուգման արդյունքները: Փորձագետների միջազգային խումբն ուսումնասիրության արդյունքում ներկայացրել է դիտողություններ, հանդես է եկել առաջարկություններով, ինչպես նաեւ մատնանշել է ատոմակայանի առավելությունները:
ՀԱԷԿ-ում անցկացված ԱԷՄԳ ստուգումների թվում են 2003 թ-ի նախագծային անվտանգության ստուգման առաքելությունը, 2007 թ-ի անվտանգության հավանականության վերլուծության ստուգումը, 2009 թ-ի սեյսմիկ անվտանգության գնահատումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, ԱԷՄԳ-ը, Միջուկային տեղակայանքների անվտանգության եւ պաշտպանության ստորաբաժանման ղեկավարությամբ, մայիսի 16-ից հունիսի 2-ը միջազգային փորձագետներից կազմած խմբով իրականացրեց ուսումնասիրություն' ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը ստուգելու նպատակով (OSART առաքելություն): Խմբի կազմում ընդգրկվել են փորձագետներ' Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ԱԷԳՄ-ից:
Առաքելության ղեկավար Գաբոր Վամոսը, ի պատասխան լրագրողների հարցին' արդյոք բարձր է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը, բացատրեց, որ OSART-ն ստուգման արդյունքում, որպես կանոն, չի որակավորում կայանը լավ կամ վատ, այլ պարզապես մատնանշվում են դրական միջոցառումները, բացթողումներն, լինում են դրանց վերաբերյալ առաջարկություններ: «Հետեւաբար չենք էլ կարող խոսել ՀԱԷԿ-ի անվտանգության աստիճանից մեր կողմից ստուգված այլ կայանների համեմատությամբ, քանի որ ամենուր մենք նույն սկզբունքով ենք գործում' առանց ընդհանուր որակավորման»,- նշեց առաքելության ղեկավարը' հավելելով նաեւ, որ խումբն իրավասու չէ կայանը փակելու պահանջով հանդես գալ, իսկ տարիներ առաջ գրանցված Լիտվիայի եւ Բուլղարիայի կայանների փակման դեպքերը պայմանավորված են եղել որոշակի քաղաքական հանգամանքներով' կապված ԵՄ-ի չափանիշներին անհամապատասխանությունների հետ:
Ըստ OSART խմբի հայտնաբերած դրական փորձի օրինակների' վերջին տարիներին մի քանի կարեւոր անվտանգության համակարգեր կատարելագործվել են կայանի անձնակազմի ուժերով: Նրանց գանահատմամբ' նման բացառիկ մոտեցումն ապահովում է խորացված գիտելիքներ եւ հմտություններ, որոնք թույլ կտան անձնակազմին շահագործել եւ սպասարկել նոր սարքավորումները: Փորձագետները բարձր են գնահատել նաեւ կայանում ներդրված ուսուցման վարժասարքը, որում օգտագործվել են կանգառի վիճակում գտնվող առաջին բլոկի մեքենասրահի հսկիչ-չափիչ վահանակները եւ սարքավորումները: Վարշժասարքը գտնվում է մեքենասրահում եւ ճշգրտորեն համապատասխանում է կայանի շահագործման այն պայմանններին , որոնցում աշխատում է շահագործող եւ վերանորոգող անձնակազմը:
OSART խմբի ներկայացրած հանձնարարականներն ու առաջարկներն այն ուղղությունների վերաբերյալ են, որտեղ հնարավոր է հայակական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում: Ըստ փորձագետների' ղեկավարությունը պետք է համալիր կերպով սահմանի, տեղեկացնի եւ շարունակաբար ամրապնդի իր սպասելիքները, որոնք վերաբերում են անվտանգության տեխնիկայի մասով վտանգները կանխելուն կամ դրանց մասին նախազգուշացնելուն եւ անհատական պաշտպանության միջոցների կիրառմանը: Կայանը պետք է կատարելագործի շրջայցերի իրականացման կարգը' սարքավորումների թերությունների հայտնաբերումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Փորձագետների դիտարկմամբ' կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը, որը ներառում է ընթացակարգի ճշգրիտ կատարում եւ պատշաճ գործիքների օգտագործում, պետք է բարելավվի' համապատասխան որակ եւ սարքավորումների անվտանգ ու հուսալի աշխատանք ապահովելու համար:
ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը շատ բարձր գնահատեց իրականացված ստուգումը: Նրա խոսքով' ներկայացված բացթողումներն անակնկալ չեն. դրանք արժեքավոր հաստատումներ են' պրոֆեսիոնալ մոտեցմամբ: «Ինչպես մենք նրանցից, այնպես էլ նրանք մեզնից շատ բան սովորեցին, քանի որ բոլոր հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ ենք ունեցել»,- նշեց նա' արժեւորելով նաեւ այն հանգամանքը, որ Ատոմակայանի աշխատակիցներն այս ընթացքում շփվել են 9 երկրների բարձրորակ մասնագետների հետ: «Պատմության մեջ առաջին անգամ ենք նման առաքելություն իրականացնում, եւ անմիջապես վաղվանից ես հանձնարարականներ եմ տալու մեր աշխատակիցներին' սկսելով իրականացնել շտկումները»,-ասաց ՀԱԷԿ-ի տնօրենը' նկատելով, որ ֆինանսական մեծ ռեսուրսների ներդրում չի պահանջվելու, աշխատանքներն առավելապես կազմակերպական եւ կարգաբերման բնույթ կկրեն:
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի խոսքով' Ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը ներկայում անհամեմատ բարձր է, քան գործարկման դրությամբ էր, եւ շարունակում է բարելավվել: «Դեկտեմբերին այդ սահմանը կհասցնենք նախատեսված շեմին. այն բարձրանում է անընդհատ' կազմակերպվող ամեն միջոցառմանը զուգահեռ»,- վստահեցրեց նա:
Ստուգման եզրակացությունները հիմնված են ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների եւ միջազգային հանրության կողմից ընդունված դրական փորձի վրա:
Ստուգումն ընդգրկել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կառավարումն ու կազմակերպական կառուցվածքը, ուսուցումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը, տեխնիակկան աջակցությունը, շահագործման փորձը, ռադիացիոն պաշտապնությունը:
ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շտկելու բարելավման կարիք ունեցող բոլոր բնագավառները:
Խումբը կայանի ղեկավարությանը ներկայացրեց հանձնարարականների, առաջարկների եւ դրական փորձի նախնական տարբերակը «Տեխնիկական գրառումների» տեսքով' հիմնավորված դիտողություններ ներկայացնելու համար: Դրանք կդիտարկվեն ԱԷՄԳ-ի գրասենյակում' հաշվի առնելով ՀԱԷԿ-ի եւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի ՀՀ կառավարչությանը 3 ամսվա ընթացքում:
Նշենք, որ «OSART» ծրագիրն ստեղծվելէ շահագործման անվտանգության համար կարեւոր ծրագրերի եւ միջոցառումների ստուգման նպատակով: Այն չի հանդիսանում ո'չ վերահսկող ստուգում, ո'չ նախագծի գնահատում, այն չի փոխարինում կայանի անվտանգության ընդհանուր վիճակի համալիր ստուգմանը:
Սա 161-րդ առաքելությունն է, որն անցկացվել է 1982 թ-ից գործող OSART ծրագրի շրջանակներում:
Հունիս 06, 2011 at 17:34
