Հայկական ատոմակայանի անվտանգությանն հետ կապված որեւէ խնդիր չկա. Հայաստանի պատասխանը` Թուրքիային

Հայկական ատոմակայանի անվտանգությանն հետ կապված որեւէ խնդիր չկա. Հայաստանի պատասխանը` Թուրքիային

News.am

Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգաին կազմակերպությունների ուշադրության կենտրոնում եւ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` ի պատասխան  թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերին, որ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին` Հայկական ատոմակայանի փակման պահանջով: Մամուլի քարտուղարը նշեց, որ Թուրքիան հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով եւ իրենք ամեն անգամ ստիպված են  պատասխանում դրանց:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան եւ Ադրբեջանը շահարկում էին հայկական ԱԷԿ-ի վրա  թուրքական երկրաշարժի ունեցած ազդեցությունը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ի պատասխան դրանց, նշեց, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ, այն դեպքում, երբ ԱԷԿ-ի գոտում ցնցման ուժգնությունը կազմել է ընդամենը 3 բալ: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս OSART  ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը եղել է կայանում, որի եզրակացության մեջ նշվել է, որ կայանի շահագործման ռիսկերը կառավարելի են:

ՀԱԷԿ-ի մասին թուրքական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում
Yerkir.am

Թուրքիան պարբերաբար տեղեկատվություն է տարածում Հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, սակայն դա ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ. Regnum գործակալությանը հայտնել են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում:

Նշվել է, որ ՀԱԷԿ-ը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հսկողության տակ է, եւ մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար:

Վանի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան տեղեկություններ տարածեց, թե ՀԱԷԿ-ից արտահոսք է եղել, սակայն հետագայում պարզվեց, որ դրանք կեղծ լուրեր են: Այնուհետեւ Թուրքիան դիմեց Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությանը, որտեղից պատսախանեցին, որ ՀԱԷԿ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են գտնել կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Սակայն այսօր դարձյալ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ դիմելու են Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությանը` ՀԱԷԿ-ը փակելու պահանջով:

Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ից պահանջելու է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
7or.am

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ իրենք մտադիր են դիմել ՄԱԳԱՏԷ–ին՝ պահանջելով փակել ՀՀ–ում գտնվող Մեծամորի ատոմակայանը։ Թուրքական «Միլլեթ» թերթի փոխանցմամբ՝ այս պահանջի պատճառաբանությունը հին ատոմակայանները գործածության մեջ թողնելուն դեմ լինելն է:

Մեծամորի ատոմակայանը Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանն է, որը կառուցվել է 1970-ականներին Երևանից մոտ երեսուն կիլոմետր արևմուտքում: Այն փակվեց Հայաստանի 1988թ. երկրաշարժի պատճառով: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով 1993թ. կայանը վերաբացվեց։

Նոյեմբեր 07, 2011 at 11:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր