ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ԴԵՄ

ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ԴԵՄ

Հրապարակ

Սյունիքի մարզում ուրանի հանքավայր կառուցելու եւ ուրան շահագործելու մտադրության մասին լուրը մոտ մեկ տարի առաջ բավական խուճապ առաջացրեց մարզում: Մանսագետները պնդում էին, որ դա ոչ միայն Սյունիքի, այլեւ փոքրիկ Հայաստանի համար կարող է կործանարար դառնալ:

Սա արդեն Թեղուտ չէ, որ ծառերի հատումից վախենանք, սա էկոլոգիական տոտալ աղետի պատճառ կարող է դառնալ: Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունները ստորագրահավաք են սկսել այս առիթով եւ կոչ են անում մյուս մարզերի բնակիչներին` միանալ իրենց ակցիային:

Այս թեմայով այլ հրապարակումները կարդացեք ներքևում:

Ստորագրահավաք` ուրանի հանքերի շահագործման դեմ


Սլաք

Չնայած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը, պատրաստ է հունիսի առաջին կեսերին շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նոր քննարկում անցկացնելու Կապանում, տեղական հաարակական կազմակերպությունների մտահոգությունը շարունակվում է։

«Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը» համագործակցելով «Ազատամարտ» կոմիտեի հետ ստորագրահավաք է սկսել։ Ըստ նրանց, ընտրել են ստորագրահավաքի ժողովրդավարական ձևը. Ձեռնարկին մասնակցողը կարող է իր տեսակետը արտահայտել նշում կատարելով կողմի, դեմի կամ ձեռնպահի միջև։ Լեռնաձորի համայնքում ուրանի հանքի շահագործման վերաբերյալ հանրության կարծիքը, ըստ նախաձեռնողների կներկայացվի կառավարություն։

Նախաձեռնողնեևը վստահ են, որ հասարակության մեծ մասը չի ցանկանում, որ սկսվեն ուրանի հարստացման աշխատանքները։ Իսկ եթե կառավարությունը հաշվի չառնի հանրային կարծիքը, ապա նախաձեռնողները կընտրեն պայքարի այլ ուղիներ։

«Ցանկացած դեմոկրատ երկրում հանրային կարծիքը հաշվի է առնվում։ Չեմ կարծում, որ մեր կառավարությունը կանտեսի այդ կարծիքը։ Հակառակ դեպքում մենք կդիմենք խաղաղ բողոքի ցույցերի»,-ասաց Ա. Փարսադանյանը։

Արմեն Փարսադանյանը ծանոթ չէ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարությանը, բայց կողմնակից է ցանկացած քննարկման։ Դեռևս չեն մտածել, թե ինչպես են հանրապետության այլ մարզերում բնակվողները ցանկության դեպքում մասնակցելու ստորագրահավաքին։ Հույսները դրել են ԶԼՄ-ների վրա։

«Մենք ընդամենը 12 կամավոր ունենք, չենք հասցնի։ Բայց եթե լրատվամիջոցներով լսեն, արձագանքեն, ապա մենք ուրախ կլինենք արձագանքելու»,-ասաց Ա. Փարսադանյանը։

Ի դեպ, վերջինս հայտարարեց, որ արտասահմանյան երկրներում ուրանի հանքերի շահագործումը եկամուտներ է բերում, բայց մեր փոքր երկրի համար դա անչափ վտանգավոր է։

Մայիս 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր