ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԳՈՒԳԱՐՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ 125 ՀԱ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Բնության համաշխարհային հիմնադրամի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տրամադրած 120 մլն դրամի շրջանակներում այս տարի անտառվերականգնման, անտառլրացման աշխատանքներ կիրականացվեն Գուգարքի 100 հա եւ Սյունիքի 25 հա անտառատարածքներում:
 
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, նշված տեղամասերում կտնկվեն գեղազարդող ծառատեսակներ ու բույսեր, սոճու, թեղու, կաղնու, հաճարենու, խնձորենու, տանձենու ծառեր: Գյուղկենդանիների մուտքը արգելելու նպատակով նոր անտառատարածքները զուգահեռաբար կցանկապատվեն փշալարով: Ըստ Մ. Մաթեւոսանի` 370 հա անտառատարածքներում կանցկացվեն նախորդ տարիներին տնկված ծառերի ու բուսատեսակների խնամքի աշխատանքներ:

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր