

ԷկոԼուր
Փետրվարի 25-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառնտեսություն»-ում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 35 հա-ը՝ անտառածածկ տարածքում, այդ թվում՝ ծառեր:
ԱԻՆ-ի տեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս հաստատված չեն: ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը նշեց, որ անտառի այդ հատվածում հանդիպում են հիմնականում սոճիներ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ հրդեհը համայնքային տարածքից է մուտք գործել «Տաշիրի անտառնտեսություն»:
«Այս պահի դրությամբ վնասի չափի վերաբերյալ չենք կարող ոչինչ ասել, որովհետև տեղեկությունները խիստ նախնական են: Այս պահին հրդեհը մարված է, հետմարման աշխատանքները կատարված, ծխացող օջախներ չկան», - նշեց նա:
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում:
Փետրվար 26, 2019 at 16:20
