ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼՈՎ

ԱրմԻնֆո

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվել է Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի շինարարության շուրջ սկանդալով:

Հիշեցնենք, որ հանուն նոր ՀԷԿ-ի կփոխվի Սևանա լիճը թափվող գետի ամենաջրառատ վտակի հունը, ինչի արդյունքում առանց ջրի կմնա Գեղարքունիքի հինգ համայքներին պատկանող գրեթե 7 հազար հա հող:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից, օմբուդսմենը գրավոր դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ խնդրելով Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել իրենց պարզաբանումները, հայտնել, թե արդյոք գոյություն ունի շինարարության իրականացման թույլտվություն: Առկայության դեպքում ուղարկել դրա, ինչպես նաև կառուցապատման հետ կապված մյուս փաստաթղթերի պատճենները: Իսկ բնապահպանության նախարարին ուղղված նամակում մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է հայտնել՝ արդյոք գոյություն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Առկայության դեպքում ուղարկել դրա, ինչպես նաև կառուցապատման հետ կապված մյուս փաստաթղթերի պատճենները:

Հուլիս 21, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր