ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

Panorama.am

Մի քանի օր առաջ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վայոց ձոր մարզի անտառներում հրդեհներ են, որոնք ժամանակին մեկուսացվել էին: ՀՀ Բնապահպանության նախարարությունն իր կազմում գտնվող բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է աշխատանքներ տանել հրդեհների կանխարգելման ուղղությամբ, քանի որ, ինչպես նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ` չոր եղանակային պայմանները բարձր կարգի հրդեհավտանգություն են ստեղծել Հայաստանի մի շարք մարզերում:

Բացի ստորաբաժանումներից, գերատեսչությունը կոչ է անում նաև ազգաբնակչությանը բնության գրկում գտնվելիս զգույշ վարվել կրակի հետ` բացառելով հրդեհի օջախների առաջացումը:

Օգոստոս 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր