

ԷկոԼուր
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբկոլը հուլիսի 1-ին կանգնեցվեց պլանային նախազգուշական վերանորոգման ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում:
ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 65 օր անց՝ սեպտեմբերի 3-ին: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները.
1. ռեակտորի միջին նորոգում
2. 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում
3. 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում
4. տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում
5. վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում
6. N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում
7. տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում
8. գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ:
Հուլիս 02, 2020 at 17:15