

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 17 դեպք: Արդյունքում 16 դեպքով հաշվարկվել է 4 միլիոն 304 հազար 120 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 229 հազար 102 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1 միլիոն 820 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիրն կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 257 հազար դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3 միլիոն 647 հազար 127 դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 4 միլիոն 218 հազար 620 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 10 հազար 250 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 85 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 230 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 218 հազար 852 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 430 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Տարեկան վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 960 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Ապրիլ 19, 2021 at 08:57
