Շրջակա միջավայրին պատճառվելէ ավելի քան 50 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվելէ  ավելի քան 50 միլիոն դրամի վնաս
2021թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 29 ստուգում է իրականացրել, որից 13-ը՝ ընդերքօգտագործման, 7-ը՝ ձկնաբուծական, 4-ը՝ արտադրական, 2-ը՝ թափոնների սպասարկման ու տեղադրման և մեկական անտառտնտեսության, հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայության ու հիդրոէներգետիկայի ոլորտներում:
 
Նախկինում իրականացված 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4 միլիոն 90 հազար դրամի չափով: Բնությանը հասցված վնասը կազմել է 50 միլիոն 536 հազար 213 դրամ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ տրվել է խախտումները վերացնելու մասին 12 հանձնարարական, ևս 3 հրաման՝ դիտարկում իրականացնելու մասին: Բացի այդ, ավարտվել է նախկինում իրականացված 4 դիտարկում և տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ 2 նախազգուշացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հուլիս 22, 2021 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր