Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ ՊԲ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ ՊԲ

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ «Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ»,- նշված է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ՝ Արցախի Հանրապետության օմբուդսմենը հայտնել է, որ Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի շրջանների 16 քաղաքացիական բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Լուսանկարը՝ CivilNet-ի

Սեպտեմբեր 20, 2023 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր