ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Panorama.am

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (GEF) հետ համագործակցության հանձնաժողովի» անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԳԷՀ-ն ստեղծվել է 2010թ մայիսի 6-ին, ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանի N322-Ն որոշմամբ: Այն բնապահպանության ոլորտում դրամաշնորհային ֆինանսավորում իրականացնող ամենախոշոր կառույցն է , որի հետ ակտիվորեն համագործակցում է մեր երկիրը: ՀՀ-ում ԳԷՀ-ի ծրագրեր իրականացնող գործակալությունից են Համաշխարհային բանկը (WB), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNDP), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը(UNIDO), որոնք Հայաստանում ներկայացված են նաև իրենց գրասենյակներով:

ԳԷՖ-ի հետ կապն իրականացվում է երկրի կողմից նշանակված քաղաքական և գործառնական պատասխանատուի(Ֆոկալ պոինտի) միջոցով, մեր Հանրապետությունը ԳԷՀ-ում ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հանձնաժողովի ստեղծման նպատակը ԳԷՀ-ի հետ արդյունավետ աշխատելն է: Այդ իսկ հիմնավորմամբ նիստին հիմնականում քննարկվելու են այն խնդիրները, որոնք կնպաստեն ԳԷՖ-ի հետ համագործակցության ակտիվացմանը: Հանձնաժողովում ներկայացված են շահագրգիռ նախարարություններ (որոնք դիտարկվում են որպես ԳԷՀ –ի ծրագրեր իրականացնող պոտենցիալ գործընկերներ), միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, գիտության ոլորտի աշխատակիցներ և ԳԷՀ-ի ֆինանսավորման կիզակետում գտնվող կոնվենցիաների ազգային համակարգողներ:

Նիստում քննարկվել է` ԳԷՀ-ի հանձնաժողովի աշխատակարգը, ԳԷՀ-ի կառուցվածքը և գործունեությունը, ԳԷՀ-ի կիզակետային ոլորտները և բնապահպանական այլ հարցեր:

Առաջիկայում սպասվում է ԳԷՀ –ի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտի այցը Հայաստան, այս նիստը նախապատրաստական աշխատանքի մաս է` Հայաստանում Մ. Բարբուտի հետ արդյունավետ հանդիպումներ և համագործակցություն կազմակերպելու նպատակով:

Հոկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր