Սևանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ

Սևանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը, կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: 

Կենսաբազմազանության միջազգային օրը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:

Բնապահպանական միջոցառմանը մասնակցել են նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից, «Սևան» ազգային պարկից:

«Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Մայիս 23, 2024 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր