ԱՐԳԻՃԻԻ ՀԷԿ-Ի ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԱՐԱՆ ՄՏՆԵԼ

ԱՐԳԻՃԻԻ ՀԷԿ-Ի ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԱՐԱՆ ՄՏՆԵԼ

News.am

Հոկտեմբերի 22-ին խորհրդարանում, բյուջետային քննարկումների ժամանակ, կրկին արծարծվել է Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի կառուցման եւ ապամոնտաշման հարցը: Երկխոսությունը, որ տեղի է ունեցել պատգամավոր Անահիտ Բաշխյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ, ներկայացնում ենք որոշ կրճատումներով. Ա. Բաշխյան. Պարոն նախարար, Արգիճիի ՀԷԿ-ի հետ կապված հստակ հայտարարեցիք, որ կառույցն ապօրինի է, պետք է ապամոնտաժվի: Բայց երեկվա դրությամբ ոչինչ չի արվել, իսկ մարզպետը չգիտես ինչու արձակուրդ է գնացել: Բահ ու քլունգ վերցնելու ենք, գնանք ինքներս քանդենք: 400 հազ. դրամ եք տուգանել «Զանգեզուր Էքսիմին», բայց դա ի՞նչ գումար է որ:

Ա. Հարությունյան. Սկսենք 400 հազ. դրամից: Եթե անհանգստություն ունեք, ներկայացրեք առաջարկ, 400 հազ. դրամը դարձնենք 400 մլն: Շատ լավ կլինի, այդ գումարից բնապահպանական խնդիրներին էլ բաժին կհասնի:

Արգիճիի Գայլաձոր վտակը մի կողմից սպասարկում է Գեղարքունիքի մարզին, մյուս կողմից` Վայոց Ձորին: Հարյուրավոր տարիներ ջուրը գնացել է: Խնդիրը ծագել է, երբ անհրաժեշտություն է առաջացել ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգել: Թույլտվությունը միշտ էլ 87 լիտր/վայրկյան է եղել, բայց սովորաբար ավելի քիչ է գնացել: Այդ ՀԷԿ-ը դրա հետ կապ չունի: Ուղղակի տնտեսական հաշվարկ են կատարել, տեսել են, որ կարելի է ՀԷԿ-ը աշխատեցնել եւ հետո ջուրը տանել: Բայց երբ հարցը բարձրացվել է` շինարարությունը դադարեցրել ենք:

Քաղաքաշինական օրենքներով` եթե կառուցապատողը հետեւանքները չի վերացնում, ապա դատական կարգով գումարները գանձվում են: Դա պետք է իրականացնենք մենք եւ մարզպետարանը, պետք է հետեւենք, եթե անհրաժեշտ լինի` հարցը դատական կարգով լուծենք:

Հոկտեմբեր 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր