ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»  ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն նոյեմբերի 29-ին  ընդունեց Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետին ներկայացվեց ծրագրի ընթացքը, որն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, եւ որի նպատակը Հայաստանի անտառների կառավարման ծրագրերի մշակումն է: Ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել անտառների որակական եւ քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ: Մշակվում է անտառների էկոհամակարգերի վիճակի գնահատման մեթոդաբանություն, եւ նշվեց, որ առավել արդյունավետ է համարվում հեռահար զոնդավորման սկզբունքով (արբանյակային պատկերների միջոցով) իրականացվող մոնիտորինգը: Ներկայումս աշխատանքեր են իրականացվում Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանի մշակման ուղղությամբ, եւ առաջիկայում կներկայացվեն արդյունքները: Նախատեսվում է նաեւ բարձրադիր արոտավայրերի կառավարման ծրագրերի մշակում, եւ այդ աշխատանքներում խումբը պատրաստվում է համագործակցել շահագրգիռ մարմինների հետ:

Նոյեմբեր 30, 2010 at 07:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր