

ԱրմԻնֆո
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է «Հայաստանի անտառներ» կազմակերպության մեղադրանքները:
Հիշեցնենք, որ նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը հայտարարել էր, թե Ամանորի նախաշեմին նախարարությունը թույլատրելի է «Հայաստանի անտառների» տնկարանում սոճիների հատումը:
Նրա խոսքով, տնկարանի տնկիները բացահայտ կերպով վաճառվել են Կոմիտասի փողոցի վրա, ըստ որում`վաճառողներին ձեռքին եղել է Բնապահպանության նախարարության թույլտվությունը:
Սակայն, նախարարությունում նշել են, որ Նազելի Վարդանյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Նախարարությունը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում սոճիների հատման թույլտվություն չի տվել, քանի որ այդ գործառույթը մեր լիազորություններից դուրս է»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Աղբյուրի համաձայն, այսօր նախարարության ներկայացուցչի հետ հեռախոսազրույցում Նազելի Վարդանյանը հրաժարվել է իր խոսքերից:
Փետրվար 04, 2011
