ԸՆԴԵՐՔԻ ՀԱՄԱՐ` ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ

ԸՆԴԵՐՔԻ ՀԱՄԱՐ` ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ

www.zhamanak.com
 
«Ընդերքի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկը փետրվարի 15-ին քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Փոփոխությունների փաթեթը ներկայացնելով՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ նոր նախագծով սահմանված ընդերքի օգտագործման սկզբունքները և կարգը տարածվում են բոլոր տեսակի օգտակար հանածոների վրա, բացի նավթից, բնական գազից, ռադիոակտիվ հումքից և ստորերկրյա քաղցրահամ ջրերից: Վերջիններիս հարցը, Գալստյանի խոսքերով, կարգավորվում է այլ օրենքներով:

Գալստյանը տեղեկացրեց, որ օրենսգրքում փորձ է արվել կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը պարզեցվել է, բոլոր տիպի օգտակար հանածոների համար սահմանվել է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման նույն մոտեցումը:

Փոխնախարարը ընդգծեց, որ հանքային իրավունքի ձևավորման գործընթացը, ընդերքօգտագործման վճարները և դրանց վճարման ընթացակարգերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին, օրենսդրական փոփոխությունների փաթեթի պատրաստմանը մասնակցել են Համաշխարհայիյն բանկի և Եվրամիության փորձագետները:

Փետրվար 16, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր