«DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՏԸ ԿԱԶՄԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ

«DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՏԸ ԿԱԶՄԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ

ԷկոԼուլ

Բնապահպանական պետական տեսչության կողմից «Deno Gold Mining» ընկերությունում ստուգումների ակտի կորելու առիթով ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվեց հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի   բնապահպանական պետական տեսչության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը  ստուգուներ են իրականացվել «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում: Ինչի  արդյունքում հայտնաբերված բնօգտագործման  վճարների ենթակա ծավալների տարբերության համար տեսչության կողմից կազմվել է թիվ 000025 ակտը:  Ընկերությունը վերադասության կարգով  բողոքարկել է կազմված ակտը: Քննարկման արդյունքում ակտն անվավեր է ճանաչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66, 76 և 77-րդ հոդվածների հիմքերով, իսկ ակտը կազմող տեսչության համապատասխան պաշտոնյաները  ստացել են խիստ նկատողություն:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին,  «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում 01.10.2009-01.10.2010թթ ժամանակահատվածի համար ստուգումներ անցկացնելու նպատակով  ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  և ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:

Արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում»:

Հիշեցնենք, որ, կազմված ակտի համաձայն, ընկերությունը չի վճարել հարյուրավոր տոննաներ թանկարժեք և գունավոր մետաղների համար:

Մարտ 15, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր