

ԷկոԼուր-www.police.am
Մայիսի 28-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները Ֆիոլետովո գյուղում ստուգման են ենթարկել 40-ամյա Արագած Ս.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ 80 2.5-D» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել 2.8 խմ փայտանյութով:
Վարորդը հայտարարել է, որ ծառերը 2010 թ. նոյեմբերին ապօրինի հատել է Դիլիջան քաղաքին հարակից անտառից և տարել իր տան բակ` հետագայում Գյումրի տեղափոխելու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Մայիս 31, 2011 at 12:27
